Քաղաքական11:00, 18 Մարտ 2021
ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի մեջլիսում քրդամետ կուսակցության պատգամավորին մանդատից զրկելու որոշմանը

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) փակելու համար այդ երկրի իշխանությունների կողմից սկսված գործընթացին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը գրավոր հայտարարություն է հրապարակել:
Փրայսի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և քննադատում է նախօրեին Թուրքիայի մեջլիսում ընդունված HDP-ական պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից և անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:
Նշվում է, որ HDP-ն լուծարելու նախաձեռնությունը այնպիսի որոշում է, որը կարող է անտեղի խեղաթյուրել թուրք ընտրողների կամքը, էլ ավելի խարխլել Թուրքիայի ժողովրդավարությունը և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներին զրկել իրենց իսկ ընտրած ներկայացուցիչներից:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել խոսքի ազատությունը` համաձայն իր սահմանադրության և իր միջազգային պարտավորությունների»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Թուրքիայի մեջլիսի ընդհանուր ժողովում ընթերցվել էր HDP-ից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատժի ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա նախագահականի միջնորդությունը: Ըստ այդմ, Թուրքիայի Սահմանադրության համապատասխան, միջնորդության ընթերցումից հետո Գերգերլիօղլուն զրկվեց մանդատից: Վերջինս «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» համար դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:

Թուրքիայի նախագահը պատմական և օրինակելի է որակել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին Թրամփի որոշումը:

Թրամփը հայտարարել է, որ վերացվելու են Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները՝ հավելելով, որ այդ խնդրանքով իրեն դիմել էր Էրդողանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |