Ռազմական11:48, 12 Մարտ 2021
Էրդողանի խոսնակ. «Թուրքիան հետքայլ չի անի S-400-ների հարցում»

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը:
Չնայած S-400-ների հարցում ամերիկյան կողմի ճնշմանը՝ Քալընը նշել է, որ Թուրքիան չի հրաժարվելու այդ համակարգերից:
«Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռականությունը շարունակվում է: S-400-ները վտանգ չեն ներկայացնում F-35-երի (ամերիկյան կործանիչներ-խմբ.) համար»,-ասել է Էրդողանի խոսնակը:
Ըստ նրա՝ S-400 համակարգերի շուրջ քննարկումները ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ՝ քաղաքական:
«Մենք էլ ասում ենք՝ «Եկեք քաղաքականապես լուծենք» (խնդիրը-խմբ.)»,-ասել է նա և հավելել, որ Թուրքիայի դեմ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին») պատժամիջոցները անիմաստ և դիսֆունկցիոնալ են:
Քալընը շեշտել է, որ այդ սպառնալիքի լեզուն չի կարող ազդել Թուրքիայի վրա:
Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019թ․ հուլիսին ԱՄՆ-ն կասեցրեց Անկարայի մասնակցությունը այդ ծրագրին, իսկ օդաչուները վերադարձան Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
Փորձագետների գնահատականներով՝ մինչև 2100 թ․ Թուրքիայի ջրային պաշարները 25%-ով կնվազեն։
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությյունը։
MİT-ի ղեկավար Իբրահիմ Քալընը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |