Ռազմական11:55, 10 Մարտ 2021
Ռուս փորձագետն անդրադարձել է թուրք-պակիստանյան ռազմական ուղղաթիռների չկայացած գործարքին

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը օրերս անդրադարձել է Թուրքիայի կողմից Իտալիայի հետ համատեղ արտադրվող (Atak) ռազմական ուղղաթիռների՝ Պակիստանին կատարվելիք վաճառքը ԱՄՆ-ի կողմից արգելափակելու մասին:
Քալընը նշել է, որ ավելի վաղ Պակիստանի հետ 30 ուղղաթիռի վաճառքը հնարավոր չի եղել, ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտների պատճառով՝ միաժամանակ նշելով, որ դրանից Վաշինգտոնը նույնպես տուժելու է, քանի որ Պակիստանի հայտարարծ մրցույթում այս անգամ կարող է հաղթել Չինաստանը:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել ռուս ռազմական փորձագետ Նիկոլայ Կոստիկին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի քայլը լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի իմիջին, սակայն երկարաժամկետ կտրվածքով կարող է հնարավորություն լինել Անկարայի համար: Կոստիկինը թուրքերին խորհուրդ է տվել այլևս չվստահել ամերիկյան կողմին և լրջորեն աշխատել ուղղաթիռի սեփական շարժիչն արտադրելու ուղղությամբ: Ռուս փորձագետը, հետևելով վերջին շրջանում Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ռուսական քաղաքականությանը, Անկարային խորհուրդ է տվել դաշինքում իր ինքնուրույն խաղացող լինելը ցույց տալու նպատակով «ռազմական ոլորտում շարունակել բալանսավորված քայլերը և ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից բացի այլ զինատեսակներ ևս ձեռք բերել»:
«Չի կարելի վստահել ամերիկացիներին, որոնք ցանկանում են տեսնել ոչ թե հզոր, այլ վերահսկելի Թուրքիա»,- եզրափակել է Կոստիկինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |