Հասարակական14:05, 09 Մարտ 2021
Թալեաթ փաշայի մասին «Ցեղասպանության ճարտարապետ» գիրքը թարգմանվել է թուրքերեն

Օսմանյան վերջին շրջանի ու Թուրքիայի պատմության հայտնի մասնագետ Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Կիզերի «Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով գիրքը թարգմանվել է թուրքերեն:
Թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից սկանդալային որակված թարգմանության մեջ վերջինների զայրույթն է հարուցել 2 հանգամանք. 1-ինը «ցեղասպանության ճարտարապետ» արտահայտությունն է, 2-րդն այն է, որ գիրքը անգլերենից թուրքերեն թարգմանած «Իլեթիշիմ Յայընլար» (İletişim Yayınları) թուրքական անկախ հրատարակչությունը վերնագրի «ժամանակակից Թուրքիայի հայր» հատվածը փոխարինել է «իթթիհաթականության ուղեղը» արտահայտությամբ:
Գրքի՝ «Թալեաթ փաշա, իթթիհաթականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով տարբերակը թուրքերի կողմից որակվել է իբրև «այսպես կոչված ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |