Քաղաքական12:00, 02 Մարտ 2021
Թուրքիայի մշակույթի նախարար. «Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ»

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին:
Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Էրսոյը, անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, հերթական անգամ կրկնել է թուրք-ադրբեջանական թեզերը «Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու մասին» ու ավելացրել, որ դա իրենց համար ամենամեծ սփոփանքն է Ադրբեջանի տված զոհերի հարցում:
«Առաջին իսկ հնարավորության դեպքում պատասխան այցով կլինեմ Ադրբեջանում: Կայցելեմ նաև Ղարաբաղ»,- ասել է Էրսոյը:
Վերջինս խոսել է մշակույթի, հատկապես ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:
Նկատենք, որ վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական հեռուստասերիալները աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Մյուս սերիալներում պրոպագանդվում է թուրքական մշակույթը, խոհանոցը, լեզուն, տեսարաժան վայրերը և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |