• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:53, 24 Փետրվար 2021

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ: 

Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգ է ԺԴԿ-ի նկատմամբ ահագնացող ճնշումների կապակցությամբ՝ մանրամասնելով, որ դրանք արտահայտվում են ձերբակալությունների, ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելու և 1-ին հայացքից քաղաքական նկատառումներով նրանց նկատմամբ դատական գործընթացներ սկսելու, ինչպես նաև ԺԴԿ-ական պատգամավորների մանդատից զրկելու ձևով:

«Այս զարգացումները, Թուրքիայի կողմից Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ ՄԻԵԴ-ի ընդունած որոշման չիրականացումը և ԺԴԿ-ի հարյուրավոր ընտրված ՏԻՄ ղեկավարներին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով կալանավորելը ավելի է վատացնում իրավիճակը

Մեղսագրվող ցանկացած հանցանքի կամ զանցանքի դեպքում պետք է առաջնորդվել իրավական գործընթացներով և պահպանել անմեղության կանխավարկածը:

Երկար ժամանակ Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու երկիր Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը»:

Նշենք, որ  ԺԴԿ-ականների նկատմանբ հետապնումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈւ կողմից փետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո: ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններն ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈՒ-ին չհաջողվեց ազատել պատանդներին: Վերջիններս սպանվեցին քուրդ զինյալների կողմից: 

Աղբյուր`    Gazetekarınca

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի
18:25, 05 օգոս
Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
11:12, 05 օգոս
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
11:37, 04 օգոս
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ
Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ

Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:

Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ
Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա
Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա

Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}