Քաղաքական12:10, 22 Փետրվար 2021
Ալիևը, Էրդողանը և Բահչելին կմասնակցեն օկուպացված Շուշիում դպրոցի հիմնարկեքի արարողությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։ Հիշյալ կուսակցությունը համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը Թուրքիայում։
Նշենք, որ ավելի վաղ կուսակցապետ Բահչելին հայտարարել էր, որ մտադիր են «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացել Շուշիում։ Այդ նախաձեռնությունը դրական արձագանք էր ստացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |