13:31, 19 Փետրվար 2021
Թուրքիայում ձերբակալված քրդամետ կուսակցության կին անդամները մերկ խուզարկության են ենթարկվել
Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կին անդամները ազատ են արձակվել։
Ի սկզբանե ձերբակալված 13 գործիչներից 6-ը ազատ էին արձակվել նույն օրը՝ ոստիկանատանը հարցաքննվելուց հետո։ Իսկ մյուս 7 կանայք պայմանականորեն ազատ են արձակվել փետրվարի 17-ին, միաժամանակ նրանց արգելվել է հեռանալ երկրից։
Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցության կին անդամներից 4-ը հայտնել են, որ ոստիկանատանը մերկ խուզարկության են ենթարկվել։
Սյոքե շրջանում ձերբակալված Սադեգյուլ Աքալընը պատմել է, որ ձերբակալվելուց հետո կին ոստիկանն իրեն ու իր մեկ այլ գործընկերուհուն մերկ խուզարկության է ենթարկել։ Այդ խուզարկությունները կրկնվել են նաև փաստաբանի հետ ամեն հանդիպումից հետո։ ԺԴԿ-ական գործիչը նշել է, որ նման վերաբերմունքը հակաօրինական և ստորացուցիչ է և համապատասխան իրավական քայլերի է դիմելու՝ իր նկատամամբ նման վերաբերմունքի համար։
Դիդիմ շրջանում ձերբակալված Ջաիզե Յորուջուն ևս հայտնել է, որ իր մեկ այլ գործընկերուհու հետ ձերբակալվելուց հետո իրենք մերկ խուզարկության են ենթարկվել։ Ընդ որում, խուզարկության ընթացքում ոստիկանատան սենյակի դուռը կիսաբաց է եղել, իսկ մուտքի մոտ 3-4 տղամարդ ոստիկաններ են գտնվել։ Յորուջուն ևս պնդել է, որ չի պատրաստվում հանդուրժել իրենց նկատմամբ նման անհեթեթ և վիրավորական վերաբերմունքը և պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազություն։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |