• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:49, 29 Հունվար 2021

Էրդողանը կրոնակիցներին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցու լուսանկարով

Էրդողանը կրոնակիցներին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցու լուսանկարով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարագի մասին լուսաբանելու և  թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել: 

Այս ընթացքում իր ալիքում արված մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն ենք հանդիպում:

Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է  վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ»: Դիմելով կրոնակից եղբայրներին, լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:

Լուսանկարում Սուրբ Առաքելոց եկեղեցու հետնամասում երևում է Կարսի «հայտնի» բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը: Պատահական չէ, որ Էրդողանի հրապարակած Առաքելոցի նկարը արվել է այնպիսի ռակուրսից, որտեղ պարզ երևում է նաև հայկական բերդը:  

Նշենք, որ արաբերեն «ուրբաթ» բառը ալ-ջումա է, որը նշանակում է ժողով: Ի տարբերություն քրիստոնյաների, որոնց մոտ ոչ աշխատանքային և հանգստի օր է համարվում կիրակին, մուսուլմանների համար ոչ աշխատանքային օր է ուրբաթը: Չնայած որ մի շարք մուսուլմանական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ մուսուլմանները վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար, որը կոչվում է  «հութբա»:

Հիշեցնենք, որ 937 թվականին Աբաս Բագրատունու կողմից կառուցված Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Եկեղեցին 1-ին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկյան սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործել է որպես հայկական եկեղեցի։ Թուրքերը Կարսը գրավելուց հետո եկեղեցին կրկին վերածում են մզկիթի:

Եկեղեցին տևական ժամանակ պահեստ ծառայելուց հետո 1970-1990 թվականներին դարձել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան: Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին 4-րդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում: Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի
18:25, 05 օգոս
Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
11:12, 05 օգոս
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
11:37, 04 օգոս
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ
Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ

Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:

Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ
Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա
Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա

Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}