Քաղաքական10:40, 29 Հունվար 2021
Զարիֆ. «Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն»
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում նախօրեին մեկնել է Թուրքիա: Զարիֆը մինչ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստաընկերությանը:
Զարիֆը նշել է, որ Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունեն և հավելել, որ Իրան-Թուրքիա հարաբերություները մշտական խորհրդատվություն են պահանջում:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ Կովկասում մնայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ պայմանները ձևավորվեն համագործակցության միջոցով:
Նա, անդրադառնալով տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը, ասել է.
«Ավելի վաղ այս մեխանիզմը օրակարգ էին բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու տարածաշրջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս հարցի շուրջ էլ հանդիպումներ ունեցա, որոնց արդյունքների մասին կհայտնեմ թուրք պաշտոնյաներին, քանի որ սա հատկապես կարևոր հարց է տարանցման ոլորտում համագործակցության տեսանկյունից»:
Նշենք որ Զարիֆն ավելի վաղ կողմ է արտահայտվել տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |