Ռազմական21:19, 25 Հունվար 2021
Քենիական բանակը գնելու է թուրքական արտադրության զրահամեքենաներ
Քենիայի Պաշպանության ուժերի (KDF) խոսնակը թուրքական «Star» թերթին տված հարցազրույցում նշել է, որ սահմանների պաշտպանությունն իրականացնելու և ահաբեկչական «Էլ-Շեբաբ» խմբավորման դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար իրենք պատրաստվում են ձեռք բերել թուրքական արտադրության «Hızır» զրահապատ մեքենաներ։
Քենիական բանակը Թուրքիայից կգնի 118 միավոր զրահապատ մեքենա, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմերի համար։
Գնվելիք զրահամեքենաների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 70 միլիոն դոլար։ Քենիայի Պաշտպանության ուժերի մամուլի խոսնակը հայտնել է, որ արդեն բավականին մոտ են վերջնական համաձայնությանը։
Հիշեցնենք, որ «Hızır» (Հըզըր) զրահամեքենաներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել 2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Ի դեպ, թուրքական արտադրության զրահամեքենաների մեջ դրանք համարվում են ամենահզորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Նշվում է, որ զորավարժություններին հետևել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, այլ բարձրաստիճան զինվորականներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |