• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 16:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:33, 25 Դեկտեմբեր 2020

Ալիևը միջնորդի դեր է ստանձնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար

Ալիևը միջնորդի դեր է ստանձնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար

Թուրքիայում կուլիսային խոսակցություններ են շրջանառվում, որ 2021թ․ մարտի վերջին հնարավոր է Թուրքիայի ու Իսրայելի միջև կրկին սկսվեն կարգավորվել դիվանագիտական հարաբերությունները և երկուստեք դեսպանների նշանակումը։ 

Իսրայելական «Walla» լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար միջնորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  

Մյուս կողմից թուրքական իշխանամետ «Milliyet» օրաթերթի թղթակից Էջեմ Թոփլարը հայտնում է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և վերջինիցս դրական արձագանք ստացել։ 

Իսրայելցի դիվանագիտական պաշտոնյաները «Milliyet»-ին տված հարցազրույցում չեն հերքել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի՝ միջնորդ լինելու փաստը և հավելել, որ չնայած այդ ամենին Թուրքիայից դեռևս դրական արձագանք չեն ստացել։ Դիվանագետները նաև նշել են, որ Իսրայելը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։ 

Իսրայելցի պաշտոնյանները պնդել են, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման «բանալին» Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքում է։ Նրանք չեն կարծում, որ հարաբերությունների հնարավոր կարգավորում տեղի կունենա Իսրայելում 2021թ․ մարտի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ։  

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների լարումը պայմանավորված էր 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվել էր 60 արաբ, վիրավորվել՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։  

 

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կայացել է Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց
15:50, 16 հուն
Կայացել է Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:19, 16 հուն
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
10:18, 16 հուն
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}