Քաղաքական10:39, 11 Դեկտեմբեր 2020
Bloomberg․ ԱՄՆ-ն S-400-ների պատճառով պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ն ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին Bloomberg-ին հայտնել է երկու աղբյուր։
Աղբյուրների հաղորդած տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջարկված և «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին միջոցառումների փաթեթը։
Նշենք, որ պատժամիջոցների բովանդակության վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չի տարածվել:
Իսկ «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հիշյալ միջոցները ուղղված կլինեն հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ:
Նշվում է, որ այդ երկար սպասված քայլն ամենայն հավանականությամբ կբարկացնի Անկարային և լրջորեն կբարդացնի հարաբերությունները նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիդալ Շաարը նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:

Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։

Հարցը վերաբերել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինաթափման գործընթացը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) հովանավորությամբ կայացել է Թուրքիա-Սիրիա հարաբերություններին նվիրված հատուկ նիստ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |