• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 09:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված16:23, 25 Նոյեմբեր 2020

Էրդողանի՝ Արցախի մասին հայտարարության տողատակերն ու Հայաստանին հղված «ուղերձը»

Էրդողանի՝ Արցախի մասին հայտարարության տողատակերն ու Հայաստանին հղված «ուղերձը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբակցության նիստին անդրադառնալով արցախյան հարցին, Հայաստանին համագործակցության «ուղերձ» է հղել։ 

Էրդողանը հանդես գալով «փրկչի» դիրքերից, ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 30 տարվա «անարդարության վերականգնմանը» նպաստել է Թուրքիան և հավելել, որ հենց «Թուրքիայի աջակցության շնորհիվ է Ղարաբաղում ավարտվել հայերի օկուպացիան», և իր դիտարկմամբ՝ «հաղթանակի կերտման գործում» հաջողության մեծ չափաբաժինը պատկանում է իր երկրին։     

Ինչպես արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Էրդողանի՝ Ադրբեջանին անվերապահ աջակցելու վերաբերյալ նախկին հայտարարությունները, այնպես էլ սա ևս մեկ անգամ փաստում են ռազմական և դիվանգիտական դաշտում Ադրբեջանին Թուրքիայի կողմից զգալի աջակցության մասին։

Թուրքիայի ղեկավարը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ «որոշ համանախագահ պետությունների», որ դեռ մինչև երեկ ասպարեզում չկային, և որ վերջիններիս՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի մասին հայտարարությունները, ըստ նրա՝ «որևէ արժեք չունեն»։ Նա, «որոշ համանախագահ պետություններ» ասելով, նկատի է ունեցել Ֆրանսիային և վերջինիս մեղադրել Հայաստանին «բացահայտ աջակցելու մեջ»։ 

Նա, անդրադառնալով նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասներին, ասել է, որ քննարկել են, թե այս գործընթացի շրջանակում ինչպիսի քայլեր կարող են ձեռնարկել։

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ մասնավորապես Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղությունը գերակա դարձնելու քայլեր են ձեռնարկում։ Պետք է նշել, որ այս հայտարարության տողատակում Էրդողանը փորձում է «ամբաստանել» Հայաստանին տարածաշրջանում ապակայունություն տարածելու և խաղաղության հաստատման ուղղված իրենց ջանքերը վնասելու համար։ Նա միևնույն ժամանակ ակնարկել է, որ այդ գործընթացը, որում ներառված են վերոհիշյալ երեք պետությունները, էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու «շանս» ունեն և շարունակելով միտքն, ասել է․«Այսինքն՝ բացի 3 երկրից, տարածաշրջանից 4-րդ և 5-րդ երկրների մասնակցությամբ Ղարաբաղյան խաղաղության գործընթացը կարող ենք հասցնել այլ մակարդակի»։ Թուրքիայի նախագահն այս հայտարարությամբ փորձել է «համագործակցության ուղերձ» հղել Հայաստանին ու Իրանին։ 

Այնուհետև Էրդողանը Թուրքիային դիտարկելով արցախյան հարցի կարգավորմանը նպաստող որպես «իրական կողմ» և ելույթը շարունակելով որպես կովկասյան տարածաշրջանի «լիիրավ դերակատար», հայտնել է, որ հաղորդակցության հարցում այս գործընթացը կարող են կարգավորել թե երկաթուղու, և թե ցամաքային ճանապարհով՝ կապելով և՛ արևմուտքն արևելքին, և՛ հյուսիսը հարավին և՛ այդպիսով, «ապահովելով իրենց ադրբեջանցի եղբայրների վերադարձը» Արցախ։

Իհարկե, այս ուղերձի առաջին մասում Թուրքիայի նախագահը համագործակցության ակնարկ է անում Հայաստանին և Իրանին, իսկ երկրորդ մասում ընդգծում Թուրքիայի վճռականությունը պանթյուրքիստական ծրագրերի իրագործման, տարածաշրջանում առաջատար էներգափոխադրող երկիր դառնալու հարցում, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական ցանցի աշխարհագրությունն ընդլայնելու և տարածաշրջանում ամուր արմատներ գցելու անհրաժեշտությունը։ 

 

Հեղինակ`   Էլեն Քոքչյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}