Քաղաքական12:22, 05 Նոյեմբեր 2020
Պաշտոնական Անկարան արձագանքել է Ֆրանսիայում «Գորշ գայլերին» վերաբերող արգելքին

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Ֆրանսիայի կառավարության՝ երկրի տարածքում թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության գործունեությունն արգելելու որոշմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է «Գորշ գայլեր» ահաբեկչական շարժման գոյությունը, պնդելով՝ «առանձին մի շարք անհատների գործողություններից եզրակացնելը, թե նման շարժում կամ կազմավորում գոյություն ունի ու դրա վերաբերյալ մտացածին որոշում ընդունելը, ոչ այլ ինչ է, քան հակասական հոգեբանության վերջին դրսևորում, որի մեջ էլ գտնվում է այդ երկիրը»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ արգելիք մասին հիշյալ որոշումը միաժամանակ ցույց է տալիս, որ Ֆրանսիայի կառավարությունն արդեն ամբողջապես «հայկական շրջանակների գերին է դարձել»։
«Ֆրանսիայի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շարունակում է անտեսել այդ երկրում մոլեռանդ հայկական սփյուռքի՝ վերջին ամիսներին աճող և մեր քաղաքացիներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին թիրախավորող հրահրումները, սպառնալիքները և հարձակումները»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |