Ռազմական16:19, 22 Հոկտեմբեր 2020
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերը գործարկվելու են, անկախ այն բանից Անկարան ընդգրկված է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի մեջ, թե ոչ:
«S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր հրամանատարական կառավարման ենթակառուցվածքների մեջ։ Անկախ ամեն ինչից՝ դրանք գործարկվելու են»,- ասել է թուրք նախարարը պետական ТRТ հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ։
Նա պնդել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն ամենևին չի նշանակում, որ Թուրքիան առանձնանում է ՆԱՏՕ-ից։ Ըստ Աքարի՝ Անկարան դեռևս պատրաստ է դիտարկել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը գնելու տարբերակը, եթե Վաշինգտոնն Անկարային առաջարկի հարմար տարբերակ։
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |