Հասարակական09:40, 02 Հոկտեմբեր 2020
Ջավախահայերի դժգոհությանն անդրադարձել է թուրքական լրատվամիջոցը

Թուրքական «Trthaber» լրատվամիջոցն անդրադարձել է օրերս Ախալքալաքի սահմանին գտնվող Կարծախ գյուղում ջավախահայերի կողմից թուրք-վրացական սահմանը փակելու միջադեպին։ Նրանք սահմանային անցակետի փակումը պատճառաբանել էին վրաց-հայկական սահմանի փակ լինելով, ինչի հետևանքով հնարավոր չէր լինում հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան արցախահայության համար։
«Եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատարներ չեն մտնի Վրաստան, որոնք հնարավոր է զենք են մատակարարում Ադբեջանին»,- հայտարարում էին ախալքալաքցիները։
Թուրքական կայքը փորձ է արել լուրը ներկայացնել այնպես, կարծես թե թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան խոչընդոտելու գործում ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը։
«Վրաստանի իրավապահ մարմինները, չկարողանալով կասեցնել․ամբոխին, ստիպված են եղել բեռնատարների մի մասը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել Մեսխեթի շրջան»։
Նշվում է, որ Վրաստանի իրավապահ մարմինները խնդիրներից խուսափելու համար նպատակահարմար գտան օգտագործել «Թյուրքգյոզու» սահմանային անցակետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |