Քաղաքական15:49, 29 Սեպտեմբեր 2020
Չավուշօղլու. «Քանի դեռ Հայաստանը չի հեռացել, այս խնդիրը չի լուծվի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Անկարայում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն: Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել՝ նշելով, որ անընդհատ կապի մեջ են ադրբեջանցի գործընկերոջ հետ և միասին հետևում են զարգացումներին:
«Մեկ լուծում կա՝ Հայաստանը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից պետք է դուրս գա: Քանի դեռ Հայաստանը չի հեռացել, այս խնդիրը չի լուծվի»։
Չավուշօղլուի հայտարարության մեջ կա դժգոհություն առ այն, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումները կան և չնայած այդ ամենին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ն խնդրի կարգավորման հարցում որևէ քայլ իբր չեն արել:
«Արդեն ուզում ենք այս հարցը հստակ կերպով լուծել: Թուրքիան, հատկապես մեր իշխանության գալուց հետո շատ ջանք է գործադրել խնդիրը խաղաղ դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, բայց դա էլ առանձնապես օգուտ չի տվել:
Այս հարցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ամբողջ աշխարհի համար եմ ասում՝ չպետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել»,- հայտարարել է Չավուշօղլուն Հայաստանին անվանելով «օկուպանտ»։
Նա նաև նշել է, որ նպատակադրված են ղարաբաղյան խնդիրը վերջնականապես լուծել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի, իսկ «1 միլիոն ադրբեջանցի եղբայրներն էլ, որոնք ստիպված են եղել գաղթել, կարողանան վերադառնալ իրենց տները»։
Հիշեցնելով մեկ ազգ երկու պետություն լինելու իրենց գաղափարի մասին՝ Թուրքիայի արտգործանախարարը նշել է. «Հողի վրա և սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին ենք։ Անում ենք այն, ինչը բխում է «1 ազգ, 2 պետություն»-ից»։
Չավուշօղլուն նաև նշել է, որ այն երկրներում, որտեղ չկա Ադրբեջանի դեսպանատուն, իրենք այնպես են աշխատում կարծես նաև Ադրբեջանի դեսպանությունը լինեն, Ադրբեջանի ներկայացուցչություններն էլ աշխատում են որպես Թուրքիայի ներկայացուցչություններ: Նա շեշտել է, որ հարկ եղած ժամանակ գործում են որպես 1 պետություն ու այդպես էլ շարունակելու են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիդալ Շաարը նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:

Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։

Հարցը վերաբերել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինաթափման գործընթացը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |