Տնտեսական11:22, 22 Սեպտեմբեր 2020
ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լիբիային զենք մատակարարելու արգելքը խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել ծովային փոխադրումներ իրականացնող 3 ընկերությունների դեմ: Դրանցից մեկը թուրքական է, մյուները պատկանում են Հորդանանին ու Ղազախստանին: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որում ասվում է, որ այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար:
Ավելին, հայտարարության մեջ կողմնակալ լինելու մեղադրանքներ են հնչեցվել Եվրամիության հասցեին: Ըստ թուրքական կողմի՝ Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը» զենքի մատակարարումը օրինական է, քանի որ այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից:
Անկարան ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում հակամարտող մյուս կողմի՝ գեներալ Խալիֆա Հաֆթերի գլխավորած «Ազգային բանակին» ու խորհրդարանին Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների կողմից զենք զինամթերք ուղարկելու վրա աչք փակելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ տնային տեքսիտիլի արտահանման ծավալները 2024-ին կազմել են 2.9 մլրդ դոլար։

Հնդկաստանը տարեկան Թուրքիայից ներմուծում է մոտ 2.7 մլրդ դոլարի ապրանք։

Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։
Ստամբուլի օդանավակայանը օրական միջինում սպասարկում է 1475 թռիչք։
հրդեհը մարելու համար տարվում են աշխատանքներ թե՛ ցամաքից, և թե՛ օդից։
Ֆիդանը ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով մայիսի վերջին կմեկնի Մոսկվա։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |