Քաղաքական10:43, 16 Սեպտեմբեր 2020
Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները

Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը:
Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը:
«Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չի նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով էլ ավելի են սրվել հույն-թուրքական հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիդալ Շաարը նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:

Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։

Հարցը վերաբերել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինաթափման գործընթացը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |