Քաղաքական17:57, 08 Սեպտեմբեր 2020
Չավուշօղլու․ «Եթե Հունաստանն իր վրա վստահ է, թող նստի բանակցային սեղանի շուրջ»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-հունական լարավածության ֆոնին Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության ղեկավարության հայտարարություններին։
«Եթե Հունաստանն իր վրա վստահ է, թող նստի բանակցային սեղանի շուրջ։ Թող բոլորի առաջ ասի, որ իրավացի է։ Մենք էլ ասելիքներ ունենք»,-ասել է նա։
Չավուշօղլուն պնդել է, որ Հունաստանը միշտ ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում և խուսափում է երկխոսությունից։
Նա նաև անդրադարձել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիան Միջերկրական ծովի արևելքում իրականացված զորավարժանքներում իսկական զինտեխնիկա է կիրառել։ Ի պատասխան Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այդ ամենն արել է ՆԱՏՕ-ի կանոնների շրջանակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |