Հասարակական14:55, 27 Օգոստոս 2020
Արդեն մզկիթի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիա կարգելվի մուտք գործել առանց գլխաշորի կամ շորտերով

Այն բանից հետո, երբ դարավոր քրիստոնեական տաճար, ուղղափառ քրիստոնեության կենտրոն Այա Սոֆիան զրկվեց փոքրիշատե ընդունելի թանգարանի կարգավիճակից և ստացավ մզկիթի կարգավիճակ, շատ պահպանողական մուսուլմաններ իսլամին ոչ հարիր հագուկապով Այա Սոֆիա մտնողներին սկսեցին արդեն այլ աչքով նայել։
Առաջին նամազից հետո արդեն ակտիվացան իսլամի ավանդույթներին հարիր հագուկապով «մզկիթ» մտնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։
Եվ ահա ընդունված նոր կանոնների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով մզկիթի վերածված Այա Սոֆիա այցելուները չեն կարողանա մուտք գործել առանց գլխաշորի, շորտերով կամ դեկոլտե հագած։
Նման հագուկապով Այա Սոֆիա մտնել փորձող անձանց առջև հատուկ ստուգողները կփակեն դռները։
Այս ընթացքում Թուրքիայում աճել է հետաքրքրությունը Այա Սոֆիայի հանդեպ և բավականին շատ թվով մարդիկ են այցելում մզկիթի կարգավիճակ ստացած տաճար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |