Հասարակական11:31, 19 Օգոստոս 2020
Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 6.000-ը

Թուրքիայում օգոստոսի 18-ի տվյալներով, կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 6.016-ի։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում կորոնավարակի 20 մահվան դեպք է գրանցվել, իսկ անցկացված 82․318 թեստի արդյունքում հաստատվել է վարակման 1․263 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 942 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 232.913 մարդ, իսկ 703 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 251․805 դեպք։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |