Հասարակական13:20, 18 Օգոստոս 2020
Թուրքիայում յուրաքանչյուր 3 երիտասարդից 1-ը գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին վիճակագրությունը հրապարակվել է 2020թ․ մայիսին։ Ըստ այդմ՝ մայիսի դրությամբ երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված գործազրկությունն աճել էր 12.9 միավորով։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ` համավարակի հետևանքով աշխատատեղերի փակման արդյունքում աշխատանքից հեռացված քաղաքացիների թիվը թույլ է տալիս նկատել, որ Թուրքիայում իրականում գործազրկության ծավալն անհամեմատ ավելի բարձր է, քան ներկայացված է:
Նշվում է, որ Թուրքիայում երիտասարդների շրջանում գործազուրկների թիվը կազմում է 24.9 տոկոս:
Թուրքիայի երիտասարդ ղեկավարների և գործարարների միության նախագահ Ֆուաթ Փամուքչուն անդրադառնալով թեմային, հայտնել է, որ իր հաշվարկներով Թուրքիայում երիտասարդների շրջանում ոչ թե 4-ից 1-ն է գործազուրկ, այլ յուրքանչյուր 3-ից 1-ը:
Փամուքչուի խոսքով` այս իրավիճակը տնտեսական խնդրից վերածվել է հանրային խնդրի:
«Երիտասարդների 75 տոկոսը աշխատանք է փնտրում: Այս երիտասարդները լուրջ սոցիալական խնդիր կդառնան»,-ասել է նա:
Նրա համոզմամբ` Թուրքիայում ավելի մեծ խնդիր են «դիպլոմավոր գործազուրկները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |