Ռազմական14:57, 18 Օգոստոս 2020
Defence Turk. Թուրքիան պատրաստվում է ռազմածովային բազա հիմնել Լիբիայում

Թուրքիան պատրաստվում է ռազմածովային բազա հիմնել Լիբիայի հյուսիս-արևմտյան Միսրատա քաղաքում: Այս մասին հայտնում է «Defence Turk» լրատվականը:
Ըստ աղբյուրի Լիբիայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԳՇ պետ Յաշար Գյուլերի, Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Հաիդ բին Մուհամմադ ալ-Աթիյեի և Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահադդին ան-Նեմրուշի մասնակցությամբ կայացած հանդիպմանը ռազմական համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:
Նշվում է, որ հիշյալ համաձայնագրերի շրջանակում հիմնվելիք ռազմաուսումնական կենտրոնները ֆինանսավորվելու են Կատարի կողմից: Մյուս կողմից Միսրատայում հիմնվելու է եռակողմ համակարգման կենտրոն: Համաձայնագրի շրջանակում Թուրքիան էլ Միսրատայում հիմնելու է ռազմածովային բազա:
Աղբյուրի հաղորդմամբ` Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները ռազմաբազա հիմնելու վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել:
Բացի այդ, Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությունը» հայտնել է, որ հյուսիս-արևմուտքում գտնվող «Վատայիե» ավիաբազան նույնպես կհանձնվի Թուրքիայի շահագործմանը:
Նաև հաղորդվում է, որ այս ռազմաբազաներում կտեղակայվեն այնպիսի զինված անօդաչու թռչող սարքեր և ՀՕՊ համակարգեր, որոնք կիրառվել են Լիբիայի «Ազգային բանակի» դեմ ռազմական գործողությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:

Մարկ Ռյուտեն հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատավական գործակալությանը, որտեղ անդրադարձել է կորանիչների ձեռքբերման հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:
Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։
Հնդկաստանի քաղաքական գործիչներից Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն Հնդկաստանում։
Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։
Թուրքիայի նախագահ մասնակցելու է «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |