• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 14:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:06, 24 Հուլիս 2020

Փամուք․ «Սբ․ Սոֆիան մզկիթի վերածել նշանակում է հայտարարել Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին»

Փամուք․ «Սբ․ Սոֆիան մզկիթի վերածել նշանակում է հայտարարել Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին»

Հայտնի թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը կրկին խոսել է Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանություններ որոշման մասին։

«Այա Սոֆիան (ՍԲ․ Սոֆիա) որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել՝ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,- ասել է հայտնի գրողը գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում։

Հուլիսի 24-ին՝ վերաբացման առիթվ տեղի ունեցած 1-ին ուրբաթօրյա աղոթքի օրը հրապարակված հարցազրույցում Փամուքը նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը, հունական այս գլուխգործոց տաճարը թանգարանի վերածելով (1934թ․), արդի աշխարհին ու հատկապես Արևմուտքին ուզում էր ասել, որ թուրքերն աշխարհիկ են։ 

«Ֆրանսիական աշխարհիկությունը ներդնելով՝ նա (Աթաթուրքը) ցանկանում էր ասել, որ մենք եվրոպական մեծ մշակույթի ու քաղաքակրթության մի մասն ենք»,-ասել է Փամուքը՝ ավելացնելով, որ հիմա այդ ամենը գլխիվայի են շուռ տալիս։  

«Այս որոշումը ձեզ համար ի՞նչ է նշանակում» հարցին պատասխանելիս Նոբելյան մրցանակակիր գրողն ասել է․ «Սա պարզ ասած՝ նշանակում է՝ Քեմալ Աթաթուրքի աշխարհիկությունն արդեն չենք հարգում։ Ասում են՝ ցանկանում ենք պոպուլիս լինել, պոպուլյար լինել, Բոլորին ասում են՝ որ գոհ չեն Արևմուտքից»։

Փամուքը քննադատել է նաև քաղաքական ընդդիմությանը (գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը հիմնադրվել է Աթաթուրքի կողմից) այդ քայլին դեմ չգնալու համար։ Ըստ գրողի՝ ընդդիմության նման պահվածքի պատճառներից մեկն այն է, որ Սբ․ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը համակրանքի է արժանացել ժողովրդի շրջանում։ Որպես մեկ այլ պատճառ էլ գրողը նշել է ընդդիմության վախն առ այն, որ իրենց հակառակ հայտարարությունները երկրում կարող են չընկալվել խոսքի ազատության շրջանակներում։

«Այա Սոֆիայի ճակատագիրը պետք է թուրք ժողովուրդը որոշի, սակայն ես էլ Թուրքիայի քաղաքացի եմ և դրան դեմ եմ, ինչպես իմ նման միլիոնավոր աշխարհիկ քաղաքացիներ։ Ցավոք, սակայն, մեր ձայնը չի լսվում»,- ասել է Փամուքը։

Վերջում Փամուքը նշել է, որ նախկինում թուրքերը հպարտանում էին միաժամանակ և՛ մուսուլման, և՛ աշխարհիկ լինել կարողանալու համար։ Ըստ գրողի այժմ Թուրքիայում ոչնչացնում են այդ հպարտությունը, որը Աթաթուրքի նախագիծն էր։

Նշենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդաիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453թ) մզկիթի վերածված, իսկ 1934թ․-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող Սբ․Սոֆիայի տաճարը օրեր առաջ Թուրքիայի Պետ խորհրդի, ապա նաև նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Այսօր հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարը կրկին որպես մզկիթ բացվեց մուսուլմանների համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}