Քաղաքական13:39, 07 Հուլիս 2020
Որ՞ն է Թուրքիայի ամենամեծ խնդիրն այս պահին. սոցհարցում

Թուրքական «Optimar» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրը ներկայացրել է թուրքական «Haber Global» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է իրենց սոցհարցումների արդյունքները։
Երկրում քաղաքական կուսակցությունների վարկանիշը պարզելու համար կատարված սոցհարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դեռև շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։
Դաշդեմիրի ներկայացրած արդյունքների համաձայն՝ հարցվածների 41.45 տոկոսն իր ձայնը պատրաստ է տալ ԱԶԿ-ին։ Երկրորդ տեղը 22.9 տոկոսով զբաղեցրել է գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ)։ ԺՀԿ-ին հաջորդում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ)՝ 10.5 տոկոս։ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» աջ ուլտրաազգայնական կուսակցությունը 10.1 տոկոսով 4-րդ տեղում է։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ստեղծած «Ապագա» և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունները ստացել են 1.3-ական տոկոս։
Նույն հարցման շրջանակներում մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե որն է Թուրքիայի ամենամեծ խնդիրն այս պահին։
Հարցվածների 50.2 տոկոսը նշել է, որ ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 32 տոկոսը մատնանշել է կորոնավիրուսը, 6 տոկոսը՝ ահաբեկչությունը։ 0.9 տոկոսն էլ դեռևս երկրի գլխավոր խնդիրը տեսնում է սիրիացի փախստականների առկայությունը։
Հեռուստաքննարկմանը մասնակցած մեկ այլ սոցիոլոգիական ընկերության՝ Genar Araştırma-ի տնօրեն Իսհան Աքթաշը տեսակետ է հայտնել, որ մոտ ապագայում երկրի 2 ամենամեծ կուսակցությունների ընտրազանգվածի լուրջ փոփոխություններ տեղի կունենան։ Ըստ այդմ՝ սպսավում է, որ ընդդիմադիր ԺՀԿ-ի ձայները ավելանալու են՝ անցնելով 30 տոկոսի սահմանագիծը, իսկ իշխող ԱԶԿ-ն կունենա ընտրազանգվածի լուրջ կորուստներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |