Մշակութային13:01, 07 Հուլիս 2020
Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը

Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմի այդ նախաձեռնությունը պարզապես խաղ է և իրականում Թուրքիան չի համարձակվի նման բան անել։
Հունաստանի տարածքային հոգևոր առաջնորդներից՝ մետրոպոլիտներից որոշները ևս արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ձևավորված իրավիճակին։ Ռեթիմնոյի մետրոլոպիտ Եվգենիոսը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիան իրականում պետք է վերականգնի եկեղեցու իր կարգավիճակը։ Նա նաև հավելել է, որ իրենք աղոթում են, որպեսզի կառույցը շարունակի գործել որպես թանգարան։
Լանգադա շրջանի մետրոպոլիտ Իոաննեսը հետևյալ հայտարարությունն է արել․ «Մաղթում եմ, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործի Ղուրանի և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման նորմերին համապատասխան։ Ինչ նպատակով էլ որ Սուրբ Սոֆիան իր պատմության ընթացքում շահագործված լինի, այն միևնույնն է, եկեղեցի է մնում»։
Հույն հոգևորականներն ընդգծել են նաև, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դժգոհության մեծ ալիք կառաջացնի ողջ աշխարհի քրիստոնեական համայնքում։
Իսկ Հունաստանի Պելոպոնես թերակղզու Պատրաս քաղաքի եկեղեցիներից մեկում 4 ժամանոց պատարագ է մատուցվել, որպեսզի Սուրբ Սոֆիան չվերածվի մզկիթի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |