Հասարակական09:39, 26 Հունիս 2020
Թուրքիայում 1 օրում գրանցվել է կորոնավարակի 1458 դեպք
Թուրքիայում հունիսի 25-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում արված 52․303 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.458 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, իսկ ապաքինման 1.472 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 165.706 մարդ, իսկ 941 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 193․115, իսկ մահվան 5․046 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 135.424-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջերս «Թյուրքական պետությունների կազմակերպությունը», միասնական թյուրքական այբուբենի հանձնաժողովի միջոցով, համաձայնություն էր ձեռք բերել միասնական 34 տառանի թյուրքական այբուբենի շուրջ։
Անգլիայում գործող «International SOS» առողջապահական և անվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունը հրապարակել է 2024-ի ամենաանվտանգ ու ամենավտանգավոր երկրների ցանկը։
Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ հրեշ է ապրում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետի հետ։
Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը շուտով կհասնի Անկարա: Մանսակիցներն իրենց բողքոն են արտահայտում Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ:
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեկտեմբերի 1-ին պաշտոնը լքելուց առաջ ելույթ է ունեցել «Գերմանական մարշալի հիմնադրամ»-ի միջոցառման շրջանակներում:
«Անսահման եղբայրություն-3» զորավարժությանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Կատարի և Պակիստանի հատուկ ջոկատայինները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |