12:23, 17 Հունիս 2020
Իրաքում Թուրքիայի օպերացիաների վերջնական նպատակն է Սինջարում վերահսկողության սահմանումը
Թուրքայի զինուժը «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքի հյուսիսում հունիսի 15-ին մեկնարկած օդային՝ «Արծվի մագիլ» լայնածավալ ռազմական օպերացիայից բացի, այսօր՝ հունիսի 17-ին սկսել է ցամաքային «Վագրի մագիլ» օպերացիան։
Թուրքիայի օդուժը ցամաքային և օդային հարվածներ է հասցրել PKK-ի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հաֆթանին շրջանի հենակետերի ուղղությամբ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ օպերացիաների ընթացքում օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ ռազմական նշանակության։
Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Իսմայիլ Հաքքը Փեքինը թուրքական «Yeni Şafak» լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի համար նշյալ օպերացիաների կարևորությանը։
Նրա խոսքով՝ Հաֆթանին շրջանի միջոցով է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK ռազմաքաղաքական կազմակերպությունը կապ ապահովում արևելքի և արևմուտքի (նկատի ունի Իրաքի և Սիրիայի քրդերի հետ կապը-խմբ․) միջև, ինչպես նաև այդ շրջանում է պատրաստում իր զինյալներին։
Նրա պնդմամբ՝ Հաֆթանին շրջանը տարրանցիկ կենտրոն է Սիրիայի և Իրաքի միջև զինամթերքի և մարդկային հոսքի ապահովման համար, որը իրականացնում է PKK-ն և այդ պատճառով անհրաժեշտություն է համարում արգելել «ահաբեկիչների» և զինամթերքի տեղաշարժերը այդ շրջանում։
Փեքինը հայտնել է, որ եթե Թուրքիան վերահսկողություն սահմանի Հաֆթանինում, ապա կկարողանա վերահսկել PKK-ի տեղաշարժերը դեպի Սինջար։ Նա նկատել է, որ այս օպերացիաների վերջնական նպատակն է վերահսկողության սահմանել Սինջարի շրջանում։
«Հաֆթանինի օպերացիան կարող է սկիզբ լինել հետագայում Սինջարում սկսվելիք ռազմագործողության համար»,-ասել է նա։
Նրա համոզմամբ՝ PKK-ն Թուրքիայից «ահաբեկիչների հոսք» չապահովելու պատճառով «տարրեր» է հավաքագրում Սիրիայի հյուսիս-արևելքից, որոնք Հաֆթանինում մարտական պատրաստություն են անցնում և նրանցից մի մասը կրկին ուղարկվում Սիրիա, մյուս մասը՝ Թուրքիա։
Փեքինը հիշեցրել է նաև, որ Թուրքիան Հաֆթանինում երկար ժամանակ է, ինչ ռազմագործողություններ է իրականացնում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |