Հասարակական09:28, 09 Հունիս 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն անցել է 171․000-ը

Թուրքիայում հունիսի 8-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 39․361 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 989 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 3.411 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 141.380 մարդ, իսկ 625 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 171․121, իսկ մահվան 4․711 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․377․954-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ դեռևս նախորդ ամիս իր տանը զինված հարձակման էր ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։

Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում խրախճանք կազմակերպողին հանդիմանել են տվյալ թաղամասի բնակիչները։

Տարվա ընթացքում Թուրքիայի Անթալիա քաղաք է այցելել 1 մլն 509․648 ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով:
Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում խրախճանք կազմակերպողին հանդիմանել են տվյալ թաղամասի բնակիչները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները:
Իշխանամերձ լրատվամիջոցը թեմային զուգահեռել է Հայոց ցեղասպանության հարցը։
Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |