Հասարակական12:57, 05 Հունիս 2020
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել: «Մուսա լեռ» անունը կրող թանգարանը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4 կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:
Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ այս թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը, այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակութային հետքերը։
Չափարը նշել է, որ իր կնոջ՝ Լորա Չափարի հետ միասին երկար աշխատանքներ են տարել թանգարանի հավաքածուի ձևավորման, ինչպես նաև թանգարանային ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներից և Թուրքիայի տարբեր շրջաններից ցուցանմուշներ են գտել և տեղափոխել Վաքըֆլը, սակայն հավաքածուի առյուծի բաժինը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից։
Նա թանգարանը նմանեցրել է մի ֆիլմի, որտեղ ներկայացվում է Վաքըֆլըի լեզուն, մշակույթը, կրոնը և ճաշատեսակները։
Կորոնավիրուսի պատճառով պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակը հաղթահարելուց հետո թանգարանը բաց է լինելու զբոսաշրջիկների, այցելուների համար։
Հայկական «Մուսա լեռան» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |