Հասարակական09:28, 21 Մայիս 2020
Թուրքիայում մինչև օրս կորոնավիրուսով վարակվել է 152․587 մարդ

Թուրքիայում մայիսի 20-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 20․838 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 972 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, իսկ ապաքինման 1․092 դեպք։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ընդհանուր առմամբ ապաքինվել է 113.987 մարդ, իսկ 877 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 152․587, իսկ մահվան 4․222 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․696․355-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդ որում քաղաքացիների վերցրած վարկերը հիմնականում ոչ թե այլ ապրանքների, այլ օրվա հացի համար են։

Չեղարկվել են նաև հնդիկ միլիարդատերերի՝ Թուրքիայում կայանալիք շքեղ հարսանիքների նախապատրաստական աշխատանքները։

Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օդանավակայանն ունի 3000մ երկարությամբ և 60մ լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաև տերմինալ, որը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։
Իբրահիմ Քալընը «Զարգացող մշակույթ և կլիմա» թեմայով դասախոսություն է կարդացել Իբն Հալդունի համալսարանում։
Չեղարկվել են նաև հնդիկ միլիարդատերերի՝ Թուրքիայում կայանալիք շքեղ հարսանիքների նախապատրաստական աշխատանքները։
Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, խորհրդակցություններ են անցկացրել տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |