Հասարակական09:48, 19 Մայիս 2020
Թուրքական հեռուստաալիքը ներողություն է խնդրել, որ Երուսաղեմը ներկայացրել է որպես Իսրայելի մայրաքաղաք

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել այն, որ հեղինակավոր «A Haber» հեռուսատաալիքն իր հաղորդումներից մեկի ժամանակ Երուսաղեմը ներկայացրել է որպես Իսրայել պետության մայրաքաղաք։
«A haber» ալիքի հաղորդավարն ուղիղ միացմամբ կապ է հաստատել «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ, ու այդ ընթացքում տիտրերով Երուսաղեմը ներկայացվել էր որպես Իսրայելի մայրաքաղաք։
Դրան հետևել էին բազմաթիվ բողոքներ և մեղադրանքներ՝ ուղղված «A haber» հեռուստաալիքին։
«A haber»-ը ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք կանգնած են պաղեստինցիների կողքին և տեղի ունեցածը ընդամենը տեխնիկական տեղորոշման խնդիր է եղել, որի արդյունքում թյուրիմացություն է տեղի ունեցել։ Հեռուստաալիքը ներողություն է խնդրել պաղեստինցիներին վիրավորող այդ թյուրիմացության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |