Հասարակական17:22, 12 Մայիս 2020
Թուրք լրագրողը դիմել է Էրդողանին. «Դուք դեռ կարիք ունեք ազատ մամուլի»
Թուրքական «Halk TV» հեռուստաալիքի լրագրող Շիրին Փայզընը իր վարած հաղորդման ժամանակ անդրադարձել է Էրդողանի կողմից ազատ մամուլի հանդեպ իրականացվող քաղաքականությանը։
Փայզընի հաղորդման նկատմամբ պետությունը պատժամիջոցներ էր սահմանել, և 5 հաղորդում չեղարկվել էր։
Շիրին Փայզընն այս առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է անցյալից մի հետաքրքիր դրվագ։
Այն ժամանակ, երբ կար քաղաքապետ Էրդողանին եթեր տրամադրելու արգելք, Շիրին Փայզընը, որպես «CNN Türk» հեռուստաալիքի լրագրող, շրջանցել է այդ արգելքն ու Էրդողանին խոսափող է տրամադրել, որպեսզի արտահայտի իր կարծիքը։
Թուրք լրագրողը նշել է, որ Էրդողանն այդ ժամանակ դեռ նոր էր բանտից դուրս եկել։
Լրագրողը, այս դեպքը հիշեցնելով, դիմել է Էրդողանին
«Իրենց գործը ճիշտ անող լրագրողների և ազատ մամուլի կարիքը դուք դեռ ունեք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Yöneylem» սոցիալ-հասարակական հետազոտական կենտրոնն ապրիլի 26-ից 29-ն ընտրողների շրջանում հարցում է անցկացրել Թուրքիայի կառավարման գործընթացի վերաբերյալ:
Ըստ ԹԱՄԺ նախագահի՝ մեզ պետք է նոր համակարգ աշխարհի քաղաքական համակարգի և տնտեսական համակարգի համար, մեզ պետք են նաև նոր ինստիտուտներ և նոր մոտեցումներ միգրացիայի հարցում։
«Metropoll Araştırma» կենտրոնը ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի ՏԻՄ ընտրություններում ում են ձայն տվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |