• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Հուլիս, 2025
Շաբաթ 13:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:33, 08 Մայիս 2020

Hürriyet-ը անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող Զաբել Եսայանին

Hürriyet-ը անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող Զաբել Եսայանին

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զաբել Եսայանի կենսագրության մոտիվներով Ստամբուլում բեմադրվող «Զաբել» ներկայացմանը։

«Բողազիչիի կատարողական արվեստների ընկերակցության կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրված «Զապելը» մեզ հրավիրում է ճամփորդության հայ մտավորական, գրող, կանանց իրավունքների պաշտպան Զաբել Եսայանի կյանքի ուղիով»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ Զաբելն այն բազմաթիվ հայ մտավորականներից է, որոնց անունները չեն բարձրաձայնվում՝ չնայած ժամանակակից Թուրքիայի բոլոր ոլորտներում ունեցած նրանց անգնահատելի ավանդին։ 

Այս համատեքստում Չուհադարը հիշեցրել է նաև, որ այսօր կարծես գաղտնի է պահվում թուրքական թատրոնի հիմքերը հայ թատերական գործիչների կողմից դրվելու պատմությունը։ 

Կրկին գալով ներկայացմանը՝ նա նշում է, որ սցենարի հեղինակներ Այսել Յըլդըրըմը և Դույգու Դալյանօղլուն կարողացել են ցույց տալ, որ պայքարի ոգին Զաբելի գիտակցության մեջ դրսևորվել է դեռ մանուկ հասակում։

«Ներկայացման մեջ մենք 1878թ. ռուս-թուրքական պատերազմի տարում Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված Զաբելի կյանքի  հյուրն ենք լինում՝ նրա ծնվելուց մինչև քայլ առ քայլ մտավորական ու իրավապաշտպան դառնալը»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ ներկայացումը հանդիսատեսին է փոխանցում Զաբելի կյանքի դրվագները Ստամբուլից մինչև Փարիզ, մինչև Ադանա ու Երևան՝ նրա ստեղծագործություններով, գործունեությամբ, մտքերով ու ակտիվ քաղաքական դիրքորոշումներով։

«Սա կանացի ներկայացում է ոչ միայն նրանով, որ բեմ է տեղափոխվում մեր պատմության հզոր կին գործիչներից մեկի կյանքը, այլ նրանով, որ բոլոր դերասաններն ու ետնաբեմում աշխատած անձնակազմի մեծամասնությունը կանայք են»,- նշում է Չուհուդարը։

Զաբել Եսայանը ծնվել է 1878թ. Ստամբուլում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության և  փիլիսոփայութայն ֆակուլտետում:

Եսայանը 1908թ. վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է  խույս տալ ձերբակալությունից և ապաստանել Թիֆլիսում: 1918թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների, որբերի հավաքման ու տեղավորման գործը։

1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936-ին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա՝ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքով։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943թ., անհայտ պայմաններում:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
11:41, 08 հուլ
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օկուպացված քաղաքներից մեկի հայկական եկեղեցում տեղի է ունեցել թավջութակի մենահամերգ
15:27, 20 հուն
Ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օկուպացված քաղաքներից մեկի հայկական եկեղեցում տեղի է ունեցել թավջութակի մենահամերգ

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}