Հասարակական10:56, 06 Մայիս 2020
Թուրքիայում հազարավոր քաղաքացիներ դատական և վարչական պատասխանատվության են ենթարկել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար 272․524 մարդ է դատական կամ վարչական պատասխանատվության է ենթարկվել։
Չաթաքլըն նշել է, որ սոցցանցերում հայտնաբերվել է 1058 օգտատեր, որոնք «սադրիչ գրառում են արել»։ Նրանցից 496-ը բերման է ենթարկվել, իսկ 10-ը՝ կալանավորվել։
Նրա խոսքով՝ 434 քաղաքացու դեմ վարույթ է իրականացվել, որոնք օգտվել են կորոնավիրուսի նպաստավոր հանգամանքից։ Այդ քաղաքացիներից 84-ի նկատմամբ իրավական ակտ է կազմվել, իսկ 7-ը կալանավորվել է։
Խոսնակը նաև տեղեկացրել է, որ մարտի 22-ից ի վեր 4․ 924․927 քաղաքացի դիմել է սոցիալական աջակցության խմբերին, որոնցից 4․541․829-ի դիմումը բավարարվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |