Հասարակական16:42, 05 Մայիս 2020
Թուրքիայում կտրուկ նվազել է սիրիացի փախստականների թիվը
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։
Չաթաքլըն հայտնել է, որ փետրվարի 27-ին Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից հետո Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կտրուկ նվազել է։
Նրա փոխանցմամբ՝ մինչև փետրվարի 27-ը Թուրքիայում սիրիացիները թիվը 4 մլն էր, իսկ այժմ այդ թիվը 3 մլն 580․263 է։
Նշվում է, որ փետրվարի 27-ից մինչև հիմա 402․011 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր։
Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչության 2020թ․ մարտի 19֊ի տվյյալներով՝ Թուրքիայում սիրիացիները ամենից շատ բնակվում են Ստամբուլում (496.485), այնուհետև Անկարայում (96.451) և Իզմիրում (146.352)։
Սիրիացիները ամենաքիչը բնակվում են Բայբուրթում՝ 24, Արդվինում՝ 37 և Դերսիմում՝ 43։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Yöneylem» սոցիալ-հասարակական հետազոտական կենտրոնն ապրիլի 26-ից 29-ն ընտրողների շրջանում հարցում է անցկացրել Թուրքիայի կառավարման գործընթացի վերաբերյալ:
Ըստ ԹԱՄԺ նախագահի՝ մեզ պետք է նոր համակարգ աշխարհի քաղաքական համակարգի և տնտեսական համակարգի համար, մեզ պետք են նաև նոր ինստիտուտներ և նոր մոտեցումներ միգրացիայի հարցում։
«Metropoll Araştırma» կենտրոնը ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի ՏԻՄ ընտրություններում ում են ձայն տվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |