Ցեղասպանություն20:54, 24 Ապրիլ 2020
Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), որի անդամ է նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Կուսակցության կենտրոնական գործադիր խորհուրդի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«1915թ ապրիլի 24-ին Ստամբուլում 250 հայ մտավորական ձերբակալվեց և աքսորվեց Այաշ ու Չանքըրը։ Այնուհետև նրանց սպանեցին։ Ապա «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ ժողովուրդը աքսորվեց իր հայրենիքից, որտեղ ապրել էր հազարավոր տարիներ և մեծամասամբ բնաջնջվեց։
«Այդ աքսորը քաղդեացի, եզդի և հույն ժողովուրդների ու հատկապես հայ ժողովրդի կյանքում մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Անատոլիան քրիստոնեազրկվեց»։
Հայտարարության մեջ շեշտվել է, որ ցեղասպանության հետևանքով հայերի անշարժ գույքը և մշակութային ժառանգությունը պետական որոշմամբ առգրավվել է։
«Թուրքիան 105 տարի է, ինչ չի առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Ընդհակառակը, ցեղասպանության գլխավոր հանցագործներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով 100-ավոր հաստատություններ են անվանակոչվել»,- նշվել է քրդամետ կուսակցության հայտարարությունում և շեշտվել, որ ոճիրն անպատիժ է մնացել և կրկնվել է։
Նշվում է, որ Թուրքիան դարձել է մի երկիր, որտեղ 105 տարի է, ինչ ատելության խոսքը և ատելության հողի վրա արված հանձագործությունները «քայլում են՝ ձեռք ձեռքի տված»։
«Հայոց ցեղասպանությունն ընդունվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից։ Սակայն մեր խորհրդարանում՝ այն երկրում, որտեղ տեղի է ունեցել մեծ ողբերգությունը, այդ մասին 105 տարի չի խոսվել։ Մեծ ավերածությունը/կոտորածը ոչ թե պետք է քննարկվի այլ երկրների խորհրդարաններում, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում, այսինքն այն երկրի խորհրդարանում, որտեղ տեղի է ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ։։
Ըստ քրդամետ կուսակցության՝ Թուրքիայում անցյալում կատարված հանցագործությունների հետ առերեսումը, ճանաչումը և դատապարտումը հասարակական խաղաղության գործում մեծ ներդրում կունենա։
«Որպես Անատոլիայի հին ժողովուրդների թոռներ՝ ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը։ Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր ամբողջ սրտով և հարգանքով ոգեկոչում այդ ընթացքում սպանված բոլոր մարդկանց»,- եզրափակվում է հաղորդագրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |