• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 21:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն18:32, 24 Ապրիլ 2020

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի ղեկավարությանը

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի ղեկավարությանը

 

 Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի ղեկավարությանը հարցադիմում է ներկայացրել։ Նա առաջարկել է Թուրքիայի խորհրդարանում քննիչ հանձնողով ստեղծել, որը նպատակ կհետապնդի ուսումնասիրել հայ ժողովրդի դեմ  իրականացված մեծ ողբերգությունը, հայտնաբերել  պատասխանատուներին, առերեսվել անցյալի հետ և հաստատել արդարություն։ 

«1915թ․ ապրիլի 24-ին 250 հայ քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող ձերբակալվելով՝ քշվել են Չանքըրը և Այաշ (բանտեր-խմբ․), այնուհետև սպանվել։ Այս թվականը ողջ աշխարհում ընդունված է որպես Օսմանյան հողերում ապրող հայերի մեծ մասի ոչնչացման պատճառ դարձած Հայոց ցեղասպանության մեկնարկային օր։ 

Այս հողերում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած մեծ ողբերգությունը մի շարք այլ պետությունների խորհրդարաններում քննարկվել և ընդունվել է որպես ցեղասպանություն։ Մինչդեռ Անատոլիայի հնագույն ժողովուրդներից հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանությունը ցայսօր Թուրքիայի խորհրդարանում չի քննարկվել։ Միակ խորհրդարանը, որ կարող է արդարություն հաստատել, դա Թուրքիայի խորհրդարանն է»-ասել է Փայլանը։

Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիայի Սահմանադրության 98-րդ և ներքին կանոնադրության  104 և 105-րդ հոդվածներին համապատասխան քննիչ հանձնաժողով ստեղծել, որի նպատակն կլինի հայտնաբերել տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների ընդունած որոշմամբ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, նույնիսկ ուշ, բայց հաստատել արդարություն։ 

Նրա խոսքով՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ քաղաքական գործիչների, մտավորականների և գրողների աքսորով սկսած գործընթացն ավարտվել է նրանով, որ հայ ժողովուրդը տեղահանվել է իրենց պատմական հողերից և սպանվել է  տեղահանության ճանապարհին։ 

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ ժամանակաշրջանի Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի անձնական փաստաթղթերից մեկի համաձայն՝ 1914-1917թթ․ ընթացքում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ բնակչության 77 տոկոսը ոչնչացվել է։ 1915թ․ սկսված աքսորը և շարունակաբար իրականացված քաղաքականությունը ակնհայտորեն ցույց են տալիս, որ ռազմական և այլ նպատակներից ավելի շատ միտված են եղել օսմանյան հողերում հայ ժողովրդին բնաջնջելուն։  

«Տեղահանության մասին օրենքը, որքան էլ որ ուղված է եղել հայ ժողովրդի բնաջնջմանը, նաև երկրում ապրող ասորի, քաղդեացի, եզդի, հույն և քրիստոնյա այլ ժողովուրդների ոչնչացման պատճառ է դարձել։ Շարունակվող քաղաքականության արդյունքում առգրավվել են անհատներին պատկանող գույքերը և բազմաթիվ մշակութային արժեքներ, ինչպիսիք են՝ վանքերը, եկեղեցիները և դպրոցները»,- նկատել է Փայլանը։

Հայ պատգամավորը նշել է, որ 1915թ․ և դրանից հետո իրականացվող համակարգված բնաջնջման քաղաքականությունը քննարկվել է աշխարհի խորհրդարաններում և համապատասխանում է ՄԱԿ-ի  «Ցեղասպանության հանցագործություն» բնորոշմանը։ 

«Չնայած որ  հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ ողբերգությունից 105 տարի է անցել, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից այն  չի ուսումնասիրվել, արդարություն չի հաստատվել և չի անվանակոչվել։ 

Արդարությունը, որին մեկ դար սպասում են աշխարհում սփռված թուրքահայերը միայն  կարող է հաստատվել  Թուրքիայի ժողովուրդների հավաքական խղճով և Թուրքիայի մեջլիսում։ Հենց այս պատճառով էլ այն խորհրդարանը, որ պետք է քննարկի հայ ժողովրդի մեծ ողբերգությունը, նախ և առաջ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանը։  

Հայոց ցեղասպանությունը, որի իրողության հետ 105 տարի է չեն առերեսվում, ամեն անգամ օրակարգում հայտնվելիս տարբեր ժխտողական քաղաքականությամբ անտեսում են, ծայրաստիճան կարևոր է, որ քննարկվի Թուրքիայի մեջլիսում, որպեսզի այս հողերում  հաստատվի խաղաղությունը և բացահայտվի ճշմարտությունը»,- ասել է Փայլանը։ 

Նա ընդգծել է, որ ժամանակաշրջանի իշխանությունները քաղաքական որոշմամբ ոչնչացրել են հայ ժողովրդին և հավելել, որ այս մեծ հանցագործության արդարությանը կարող են հասնել միայն մեջլիսի քաղաքական որոշմամբ։  

 

Աղբյուր`    agos.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում
Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}