Ցեղասպանություն14:54, 21 Ապրիլ 2020
Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց

Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։ Այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը։
Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է արել, ըստ որի, ապրիլի 24-ին զոհերի հիշատակի ոգեկոչումը կլինի առցանց և ուղիղ եթերով կհրապարակվի կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Ծրագրով նախատեսված է հետևյալը․
2020թ․ ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը 19։00-ին՝ ոգեկոչում
19։15՝ Մամուլի ասուլիս․ Դենիզ Թյուրքալի
19։30՝ Պանելային քննարկում․ Բերրին Սյոնմեզ, Օհաննես Քըլըչդաղը, Ռոբեր Քոփթաշ, Թաներ Աքչամ, Շենոլ Քարաքաշ
Ֆեյսբուքյան հղում․ https://www.facebook.com/events/554280388546271/
Ուղիղ միացման համար հղում․
https://www.facebook.com/DurDe.Platformu/posts/10158305270640775
'Durde' կազմակերպության ֆեյսբուքյան էջ․
https://www.facebook.com/DurDe.Platformu/
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |