Հասարակական09:43, 17 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1643-ի

Թուրքիայում շարունակվում է օրեցօր աճել կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը։
Ապրիլի 16-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 125 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 40․427 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․801 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 125 դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 1․415 հիվանդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 7․089 հիվանդ։ Իսկ 1․854 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 74.193 հաստատված դեպք և մահվան 1․643 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 518․143-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությյունը։

Թուրքիայում անցկացվել է ինտելեկտի գործակցի մակարդակը պարզելու հետազոտություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլի օդանավակայանը օրական միջինում սպասարկում է 1475 թռիչք։
հրդեհը մարելու համար տարվում են աշխատանքներ թե՛ ցամաքից, և թե՛ օդից։
Ֆիդանը ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով մայիսի վերջին կմեկնի Մոսկվա։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |