Քաղաքական16:51, 09 Ապրիլ 2020
ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Էրդողանի օգնության առաջարկի մասին․ «Օրակարգում նման հարց գոյություն չունի»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման հարցին, ինչպես նաև՝ մեկնաբանել Պոլսո Հայոց Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությունը, ըստ որի՝ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում Աննա Նաղդալյանը մասնավորապես ասել է․ «Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով։ Նրանք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»։
Անդրադառնալով նաև Պոլսո Հայոց Պատրիարքարանի հրապարակած մամուլի հաղորդագրութան մեջ նշված այն հանգամանքին, թե Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, Նաղդալյանը նշել է․ «Մենք ծանոթ ենք Պոլսո Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |