Ցեղասպանություն09:49, 17 Մարտ 2020
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է Լիոնում վանդալիզմի գործողությունը
Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ էին արվել։ Պղծվել էր այնտեղ տեղայակված Հայերի ցեղասպանության հուշահամալիրը։
Հուշարձանի որոշ սյուներին անարխիստական գրառումներ էին հայտաբերվել։ Տեղեկություններ կային նաև, որ սյուներին հայտնաբերել են նաև թքի և մեզի հետքեր, իսկ սյուներից մեկի վրա էլ գրված է եղել «Թուրքիա»
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է վանդալիզմի այդ գործողությունը և որպեսզի կանխվեն նմանատիպ արարքները, կոչ է արել վերահսկողություն սահմանել հուշարձանի տարածքում։
Խորհուրդը հայտնել է, որ հուշարձանի պղծման մեջ պատասխանատու են պատկան մարմինները։
Nouvelles d’Arménie-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր նույնպես դատապարտել են հուշահամալիրի նկատմամբ իրականացված վանդալիզմը, ոմանք էլ նկատել են A.C.A.B հապավումը («All cops are bastards»), որը հաճախ օգտագործում են անարխիստները և ձախակողմյան հայացքներ ունեցողները:
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ «Դեռ չկան կասկածներ իրական մեղավորների մասին, սակայն սա հաստատ Եվրոպայի ձախականների ձեռքի գործը չէ»։
Նշված է, որ ձախակենտրոնական ակտիվիստները ընդունում են հայերի ցեղասպանությունը և քննադատում են Օսմանյան կայսրությանը՝ նրանց գործողությունները որակելով որպես մի ամբողջ ազգի անմարդկային ակտ։ Դրա մասին գրված են մի քանի հատորներ, ինչպես մարքսիստական հեղինակների, այնպես էլ ձախակենտրոն ակտիվիստների կողմից։ Ձախականները չեն ունեցել խնդիրներ հայերի հետ, իսկ Թուրքիան և Ադրբեջանն ունեն խնդիրներ, և նրանք կարող էին նման վանդալիզմի հեղինակ լինել՝ հանդես գալով այլ շարժումների անվան տակ։
«Այս պահին չկան ենթադրություններ, թե ովքեր են իրական մեղավորները, այդուհանդերձ ահազանգ է ստացվել Ֆրանսիայի ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակեցնեն՝ ինչ է կատարվել, և դադարեցնեն վանդալիզմի գործողությունները Ֆրանսիայում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |