Քաղաքական12:58, 06 Մարտ 2020
ԱՄՆ պետդեպ. «Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին»

ԱՄՆ պետքարտուղարությունը (պետդեպ) հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը:
Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին: Հույս ունենք, որ Իդլիբում կվերանա շատ վտանգավոր իրավիճակը և հումանիտար սարսափելի ճգնաժամը, որն ի հայտ է եկել Ասադի վարչակարգի, Ռուսաստանի, Իրանի և Հիզբալլահի ուժերի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումների հետևանքով»:
Նաև նշվում է, որ հետևելու են, թե արդյոք Սիրիայի կառավարությունը և վերջինիս աջակիցները հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը:
Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին թուրքական զինուժի և սիրիական բանակի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 33 թուրք զինվորական էր սպանվել: Այդ կապակցությամբ Թուրքիան հայտարարել էր «Գարնանային վահան» ռազմական գործողության մեկնարկի մասին:
Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Իդլիբում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:

Ամուրի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր 49 ուղևորնեը։

Առավել բարդ է վիճակը Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Վերջիններս զենքերը վայր են դնում Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից նախանշված վայրում և հեռանում:
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |