Քաղաքական11:18, 25 Փետրվար 2020
Անգլիայում ահաբեկչական կհայտարարվեն PKK-ի հետ կապված քրդական ևս 2 կազմակերպություն

Անգլիայում և Գերմանիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Լոնդոնը թարմացնում է իր կողմից ահաբեկչական ճանաչված ու արգելված կազմակերպությունների ցանկը:
Խորհրդարան ներկայացված նախագծով եվրոպայում գործող 2 այլ կազմակերպությունների հետ միասին նախատեսվում է արգելել նաև քրդական «TAK»-ի և «HPG»-ի գործունեությունը, որոնց Թուրքիան համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության մաս:
Ըստ թուրքական պաշտոնական դիրքորոշման՝ 2004-ին հիմնված «TAK»-ը (Քուրդիստանի ազատագրության բազեներ-ՔԱԲ), որը Թուրքիայում մի շարք զինված հարձակումներ է իրականացրել, համակարգվում է PKK-ի կողմից՝ չնայած 2 կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ իրար հետ կապ չունեն:
Քրդական մյուս կազմակերպությունը՝ «HPG»-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ), հիմնվել է 1986թ. «Քուրդիստանի ժողովրդի փրկության բանակ» անունով: 2000թ. կայացած PKK-ի համագումարի ժամանակ անվանափոխվել է՝ ստանալով ներկայիս անունը: Այս կազմակերպությունը բացահայտ հայտարարում է PKK-ի մաս կազմելու մասին և ըստ թուրքական կողմի՝ HPG-ի վրա են դրված Թուրքիայի տարածքում ոստիականակaն բաժանմունքների ու զորամասերի վրա իրականացվող հարձակումները:
Ավելացնենք, որ Անգլիայում ահաբեկչական կազմակերպություններին աջակցողները կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Մուրհեֆ Էբու Քասրան դռնփակ հանդիպում կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |