Հասարակական17:35, 25 Փետրվար 2020
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է դեպի Իրան չվերթները

Թուրքիայի «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես չեղարկել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:
Նշենք, որ «Turkish Airlines»-ը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ մինչև փետրվարի 27-ը դադարեցնում է չվերթները Իրանի Սպահան, Մեշխեդ, Թավրիզ և Շիրազ քաղաքներ ու բացառություն կլինեն միայն Թեհրան իրականացվող չվերթները:
Իսկ արդեն փետրվարի 25-ին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Բացի Թեհրան իրականացվող չվերթներից մինչև 2020թ. մարտի 10-ը չեղարկվում են մեր թռիչքները դեպի Իրանի այլ օդանավակայաններ»:
Հիշեցնենք, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսից 17 մահվան դեպք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |