Քաղաքական12:44, 11 Փետրվար 2020
Էրդողանը Իդլիբի թեմայով ժողով է գումարել

Փետրվարի 10-ին Սիրիայի Իդլիբ նահանգում 5 թուրք զինվորականների սպանությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարների մասնակցությամբ ժողով է գումարվել:
Նշվում է, որ ժողովի ընթացքում է որոշվել պատասխան հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներին, որոնց հրետակակոծության հետևանքով թուրքական զինուժը կենդանի ուժի կորուստներ էր կրել:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ժողովում արձանագրվել է, որ ոչ մի հարձակում չի կարող Թուրքիային ստիպել հրաժարվել «իր սահմանային անվտանգությունն ապահովելու և փախստականների վերահաս ալիքը կանխելու նպատակով Իդլիբում ունեցած իր ռազմական ներկայությունից»:
Նշվում է, որ ժողովին մասնակցել են փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և այլք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Մուրհեֆ Էբու Քասրան դռնփակ հանդիպում կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |