Քաղաքական12:30, 05 Փետրվար 2020
Սիրիայի Իդլիբ նահանգից ևս 40.000 փախստական է մոտենում Թուրքիայի սահմաններին
Վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգի վրա կառավարական ուժերի գրոհների հետևանքով մեծ թվով քաղաքացիական բնակչություն է դուրս գալիս նահանգից՝ տեղափոխվելով ավելի անվտանգ վայրեր: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տվյալների՝ վերջին 2 օրվա ընթացքում նահանգից դուրս է եկել շուրջ 40 հազար փախտական:
Նշվում է, որ փախստականների զգալի մասն ապաստանել է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանին կառուցված ճամբարներում: Մի մասն էլ տեղակայվել է «Եփրատի վահան» անվանումով ռազմական գործողության ժամանակ Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված սիրիական Ազազ, Ջարաբլու, Ալ-Բաբ շրջաններում:
Փախստականների մեկ այլ խումբ էլ ապաստանել է Թուրքիայի իրականացրած մեկ այլ ռազմագործողության՝ «Խաղաղության ակունք»-ի հետևանքով թուրքական զորքերի ու Անկարայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումների վերահսկողության տակ անցած Եփրատ գետի արևելյան շրջաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |