Քաղաքական18:12, 21 Հունվար 2020
Թուրքիայի իշխող կուսակցությունը կադրային պակասը կարող է լրացնել ազգայնական կուսակցությունից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությունը նահանգային կառույցներում վերջերս կադրերի պակաս է ունենում, որը պատրաստվում է լրացնել իր խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության կադրերով:
Կադրերի պակասը պայմանավորված է այն բանով, որ իշխող կուսակցության կադրերից են նշանակվում «հոգաբարձուներ» կամ պետական կառավարիչներ:
Պետական կառավարիչները պետության կողմից նշանակվում են այն ընտրովի ՏԻՄ պաշտոնյաների փոխարեն, որոնց պաշտոնանկ են արվում իրենց վրա հարուցված տարբեր քր. գործերի հետևանքով:
Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեծ թվով քաղաքապետեր, համայնքապետեր ու ավագանու անդամներ պաշտոնանկ են արվել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ ունեցած կապերի մեղադրանքով:
Նշվում է, որ Չանաքքալե նահանգում արդեն մեկ ամիս է չի ստացվում լրացնել պետական պաշտոնյաների պահանջվող քանակը, ինչի արդյունքում ԱԶԿ-ի կենտրոնական խորհուրդը դիմել է ԱՇԿ-ին՝ նահանգում որոշ ՏԻՄ պաշտոներում նշանակելու համար կադրեր տրամադրելու խնդրանքով: Նշվում է, որ ԱՇԿ-ն չի մերժել ԱԶԿ-ի առաջարկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |